-
29.06.2015|
12:10
«Ինտեր ՌԱՕ» ռուսական էներգետիկ ընկերությունը բանակցություններ է վարում Հայաստանի էլեկտրական ցանցերը վաճառելու համար, գրում է «Կոմերսանտը»՝ հղում անելով իր աղբյուրին:
-
29.06.2015|
12:09
Պեկինում ստորագրվում է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի ստեղծման մասին համաձայնագիր՝ 57 երկրների մասնակցությամբ:
-
29.06.2015|
12:08
Մեղավորը իշխանությունն է, որ չի լսում ժողովրդի ձայնը, նույն տրանսպորտի պատմությունն է՝ Ազատության եթերում հայտարարեց «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը։
-
29.06.2015|
12:08
Ազատության հրապարակում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զրուցեց հրապարակում մարդկանց հետ, պատասխանեց մի քանի հարցերի։
-
29.06.2015|
12:06
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով՝ «գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը», որի շրջանակներում հունիսի 28-ին քննիչը որոշում է կայացրել առգրավել «Սանիտեկ» ընկերությանը պատկանող և Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները՝ հայտարարեց ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը:
-
29.06.2015|
11:20
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից հայտնում են, որ հունիսի 26-28-ին Երևանում ծնվել է 154 երեխա, որից 80 տղա և 74 աղջիկ։
-
29.06.2015|
10:24
Աժ-ն հուլիսի 2-ին կգումարի արտահերթ նստաշրջան: Օրակարգում մեկ հարց է՝ ՌԴ-ի կողմից Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկային պայմանագրի վավերացումը:
-
29.06.2015|
10:23
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Բաղրամյան պողոտայում ստեղծված վիճակին: Դեսպանատան Թվիթերի էջում գրված է.
-
29.06.2015|
10:21
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն Ազատության հրապարակում հայտարարեց, որ հեռախոսազրույց է ունեցել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, որ ասել է, թե բացելու են Բաղրամյան պողոտան:
-
29.06.2015|
10:20
ՀԷՑ-ում աուդիտի իրականացման համար կպահանջվի 3-6 ամիս